Դատական ակտերի կատարաման մասին խոսելիս առաջին հերթին պետք է ընդգծել, որ՝ առանց արադարադատության իրականացման արդյունք հանիդսացող դատական ակտերի կատարման, արդարադատությունը չի կարող իրական լինել: Նման դեպքերում դրանով ստեղծվող հանրային բարիքը, որպես կանոն, գործնականում չի կարող հասանելի դառնալ արդարադատության միջոցով իրավունքի պաշտպանություն հայցող անձին: Օրինակ՝ քաղաքացիական արդարադատության դեպքում հայցվորին կամ դիմողին:
Դատական ակտերի կատարումն իրական դարձնելու իրավական մեխանիզմների շարքին է դասվում նաև քաղաքացիական արդարադատության ինստիտուտ հանդիսացող հայցի ապահովման ինստիտուտը, որի նպատակն է երաշխավորել հայցվորի խախտված իրավունքների իրական և ամբողջ ծավալով վերականգնումը:
Այս առումով շատ կարևոր է բացայատել հայցի ապահովման միջոցների կիրառման սկզբունքներն ու հիմքերը, որովհետև սարանք են այն կողմնորոշիչներն ու որոշիչները, որոնցով հայցի ապահովման միջոցների կիրառումն իրականություն է դառնում։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցի ապահովման ինստիտուտը ՀՀ քաղաքացիական դատավարության ինստիտուտ է, և որ դրանով պայմանվորված հայցի ապահովման միջոցներ կիրառելիս, նախ և առաջ, պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության սկզբունքներով, կարող ենք նշել, որ որպես ընդհանուր սկզբունքներ, առաջին հերթին, հայցի ապահովման միջոցների կիրառման սկզբունքներ են հանդես գալիս ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունքի սկզբունքները։
Այդ սկզբունքները սահմանաված են ՀՀ սահմանադրության, <<ՀՀ դատական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսնգրքի դրույթներով։
Դրանք են՝ օրենքի և դատարանի առջև հավասարության, տնօրինչականության, մրցակցության, դատական ակտերի կատարման պարտադիրության, արդյունավետ և արդար դատաքննության և այլ սկզբունքները։
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունքը ներառում է նաև հայցի ապահովման ինստիտուտի մասնավոր սկզբունքներ, որոնք, որպես կանոն, հատուկ են միայն այս ինստիտուտին։
Այդ սկազբունքների մի մասը սահմանված են հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կոնկրետ նորմերով (օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մաս), մյուս մասը բխում են այդ նորմերից, իսկ մեկ այլ մասն էլ բխում են ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունքի վերոհիշյալ սկզբունքներից։
Նշված սկզբունքներն են՝
1. հայցի ապահովման միջոցների կիրառումը դատական ակտի իրական կատարումն ապահովելու համար,
2. հայցի ապահովման միջոցների կիրառումը հայցվորի վնասները կանխելու համար,
3. հայցվորի նյութաիրավական պահանջի և հայցի ապահովման միջոցների միջև կապը,
4. նյութաիրավական պահանջների և հայցի ապահովման միջոցների միջև համաչափությունը:
Հիշյալ սկզբունքներից առաջինի և երկրորդի էությունը հանգում է նրան, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը պետք է հետապնդի միայն այն նպատակները, որոնք դրված են այդ ինստիտուտի առջև: Այլ նպատակներով հայցի ապահովման միջոցի կիրառումը կարող է հանգեցնել օրենքով չնախատեսված կարգով քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքների սահմանափակման:
Երրորդ սկզբունքի էությունը կայանում է նարնում, որ հայցի ապահովման միջոցների կիրառումը պետք է ուղղակիորեն կախված լինի ներկայացված նյութաիրավական պահանջից: Դրանք, ըստ էության, ներկայացված հայցի (նյութաիրավական պահանջի) ապահովման միջոցներ են:
Իսկ չորրորդ սկզբունքը համաչափության ընդհանուր սկզբունքի մասնավոր դրսևորումն է հայցի ապահովման ինստիտուտի շրջանակներում, որի պայմաններում դատարանը յուրաքանչյուր դեպքում գնահատում է կիրառվող հայցի ապահովման միջոցի և այլ անձանց իրավունքների սահմանափակման միջև հավասարակշռվածությունը:
Այս տեսանկյունից հարկ է նշել, որ դատական արգելքները նույնպես կարող են դիտարկվել անձի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների միջամտություն: Հետևաբար` այդ միջամտությունը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և հետապնդում է վերևում նշված իրավաչափ նպատակները, յուրաքանչյուր դեպքում պետք է բխի համաչափության սկզբունքից (տես նաև Krone Verlag GmbH & Co KG v. Austria գործով Եվրոպական դատարանի 11.03.2004 թվականի վճիռը, պարագրաֆներ 19-35)»:
Ներկայացված իրավական մոտեցումներն իրենց ամարագրումն են գտել նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ՍԴ3/1309/02/20 քաղաքացիական գործով 19.02.2021թ. կայացրած որոշմամբ։
Այս սկզբունքները հայցվորների համար հայցի ապահավման միջոց կիրառելու միջնորդություններ ներկայացնելիս, իսկ դատարանների համար հայցի ապահովման միջոցներիր կիրառելիս հանդես են գալիս ղեկավար կողմնորոշիչներ, քանզի յուրաքանչյուր անգամ կիրառվող հայցի ապահովման միջոցի կիրառումը պետք է համահունչ լինի նշված սկզբունքներին և հետապնդի այն նպատակներն ու լուծի այն խնդրիները, որոնք բխում են քննարկվող սկզբունքներից։
Հենց նշված սկզբունքներից էլ բխում են հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Այս նորմի բովանդակությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերն են՝
1. հայցի ապահովման միջոց չձեռնարկելու հետևանքով դատական ակտի կատարումը դժվարանալու հնարավորությունը,
2. հայցի ապահովման միջոց չձեռնարկելու հետևանքով դատական ակտի կատարումը անհնարին դառնալու հնարավորությունը,
3. հայցի ապահովման միջոց չձեռնարկելու հետևանքով վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության հնարավորությունը,
4. հայցի ապահովման միջոց չձեռնարկելու հետևանքով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդություն ներկայացնող անձին վնաս հասցնելու հնարավորությունը։
Ինչպես երևում է նշված վերլուծությունից հայցի ապահովման միջոցների կիրառման բոլոր հիմքերը կապված են դրանցում նկրագարված դեպքերի կամ իրադարձությունների օբյեկտիվ իրկանության մեջ առաջանալու հնարավորության փաստման այլ ոչ թե՝ դրանց գոյություն ունենալը հաստատելու հետ։
Նշվածով պայմանավորված ՀՀ դատական պրակտիկայում մինչև վերջերս գոյություն չուներ միասնական և որոշակի մոտեցում քննարկվող հիմքերում նկարագրված դեպքերի կամ իրադարձությունների առաջանալու հնարավորության՝ որպես հիշյալ հիմքերի պարտադիր տարր, գնահատման և որոշման չափանիշների հարցում։
Կարծում ենք, որ դա պայմանավորված էր նաև նրանով, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերի փաստման համար օգտագործում է <<կարող է>> բառը, որ քննարկվող հարցի համատեքստում հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերի առկայությունը պարզելու հարցում գնահատման լայն հնարավորություն է ընձեռնում։
Հենց նշվածի արդյունքում դատարաններ օգտվում էին իրենց <<ընձեռնված>> լայն հայեցողությունից և հաճախ դրսևորում էին կամայականություն հայցի ապահովման միջոցների կիրառման կապակցությամբ որոշումներ կայացնելիս: Նշվածի արդյուքնում էլ ձևավորվել էր վերը նշված անորոշությունն ու ոչ միասնական մոտեցումը։
Այս անորոշությունը վերացնելու համար անհրաժեշտ էր սահմանել հնարավորինս որոշակի չափանիշ կամ չափանիշներ հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերում նկարագրված դեպքերի կամ իրադարձությունների առաջանալու հնարավորության՝ որպես այդ հիմքերի պարտադիր տարր, գնահատման և որոշման համար։
Հայցի ապահովման միջոցների կիրառման սկզբունքների և հայցի ապահովման իսնտիտուտը կարգավորող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի ուսումնասիրությունից և դրանցից բխող իրավաչափ տրամաբանությունից հետևում է, որ այդպիս չափանիշ է հանդես գալիս հայցի ապահովման հիմքերում նկարագրված դեպքերի և իրադարձությունների առաջ գալու վերաբերյալ ողջամիտ կասկածը։ Այդ ողջամիտ կասկածը բացահայտելու համար պետք է հաշվի առնվեն այնպիսի հանգամանքներ, որոնք վերաբերում են կոնկրետ գործով վեճի բնույթին, կողմերի իրավական կարգավիճակին, դատական ակտի կատարումը դժվարացնող կամ անհնարին դարձնող, վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության հանգեցնող կամ միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնող հնարավոր գործողություններին կամ անգործությանը, ինչպես նաև պետք է հաշվի առնել դրանց վերաբերյալ հայցի ապահովման միջոցի կիրառման մասին միջնորդությամբ ներկայացված փաստարկների հիմնավորումները։
Այս մոտեցումը վերջերս որդեգրեց նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ՍԴ3/1309/02/20 քաղաքացիական գործով 19.02.2021թ. կայացրած որոշմամբ։
Հուսանք, այս որոշմամբ վերջ կդրվի վերը հիշատակված անորոշությանը և ոչ միասնական մոտեցմանը։
Քանի որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա որոշում չէ և վերջնական է (օրենսդիրը հայցի ապահովման միջոցի կիրառման կամ մերժման կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները բողոքարկելու հնարավորություն չի սահմանում), ապա այն կարող է և պետք է ապահովի հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերի վերաբերյալ իրավնորմերի միասնական կիրառություն և այս նորմերի վերաբերյալ դատական պրակտիկան պետք է ձևավորվի նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան։