Տաճատ Ոսկանյանը մասնագիտանում է սնանկության իրավունքի և քաղաքացիա-իրավական ոլորտի դատաիրավական բարեփոխումների ծրագրերի վարման բնագավառում: Նրա առանձին հետաքրքրությունների ոլորտն է էլեկտրոնային արդարադատությունը։ Մինչև ՀԱՊ-ին միանալը Տաճատն աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում որպես իրավախորհրդատու, ապա որպես Խորհրդի անդամի օգնական։ Նրա պարտականությունների մեջ է մտել իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, իրավունքի տարբեր ոլորտների խնդրահարույց հարցերի վերաբերյալ հետազոտությունների իրականացումն ու իրավաբանական կարծիքների պատրաստումը։

Հաջողությամբ ավարտելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, Տաճատն այժմ շարունակում է իրավագիտության խորացված ուսումնասիրությունը նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ Ավարտելով ՀՀ փաստաբանական դպրոցում ուսումնառության փուլը, նա շարունակում է իր պրակտիկան ՀԱՊ-ում։