Hayk Hovhannisyan

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Հայկ Հովհաննիսյանը մասնագիտանում է անդրսահմանային վեճերով ծանրաբեռնված բարդ հարցերի և իրավիճակների լուծման, ինչպես նաև անդրազգային ինստիտուցիոնալ բիզնեսի խորհրդատվության մեջ։

Ունենալով 25 տարվա փորձ միջազգային և տեղական արբիտրաժում ու դատավարությունում որպես փաստաբան, արբիտր, հաշտարար ու փորձագետ` պարոն Հովհաննիսյանը հանդիսացել է Հայաստանից ընտրված առաջին անդամը Փարիզի ICC Միջազգային արբիտրաժային դատարանում: Հաշվի առնելով նրա գիտա-գործնական ձեռքբերումները` պարոն Հովհաննիսյանն ԱԺ կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

 

Էլեկտրոնային արդարադատության զարգացման, միջազգային կապերի հաստատման և արդարադատության կառավարման միջազգային լավագույն փորձի ներդրման միջոցով նպաստելով Հայաստանի դատական իշխանության ամրապնդմանը, Հայկ Հովհաննիսյանը վերադարձել է փաստաբանական գործունեության, որտեղ նա շարունակում է ձևավորել նոր իրավական մշակույթ`  վեճերի այլընտրանքային լուծման տարածման, ռազմավարական դատավարությունների նախաձեռնման և ղեկավարման, ինչպես նաև տնտեսության համար կարևոր իրավունքի այնպիսի ճյուղերի բարեփոխմամբ, ինչպիսին օրինակ սնանկության օրենսդրությունն է` ֆինանսական առողջացման ինստիտուտի կատարելագործման հաշվառմամբ։