Գագիկ Գրիգորյանը սնանկության ոլորտում նախադեպերի հեղինակ է։

 

Նա միացել է ՀԱՊ-ին 2013թ-ից` ընկերության հիմնադրման պահից: Մինչ ՀԱՊ-ին անդամակցելը պրն Գրիգորյանն աշխատել է Ալավերդու քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, ապա` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես դատավորի օգնական։

Գագիկ Գրիգորյանը սնանկության ոլորտի ճանաչված մասնագետ է։ Բացի նշանակալից դատական պրակտիկայից, նա մասնագիտացած է մունիցիպալ, ֆինանսական և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում:

Պարոն Գրիգորյանը դասավանդում է ՀՀ սնանկության կառավարիչների ԻԿԿ-ում` ներկայացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները սնանկության ոլորտում։ Նա իր ներդրումն է բերել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պատվերով ՀԱՊ-ի կողմից իրականացված «ՀՀ Սնանկության ոլորտի օրենսդրական բարեփոխումների և ֆինանսական առողջացման ինստիտուտի բարելավման Հաշվետվության» ծրագրին։

Պարոն Գրիգորյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի որակավորում: Նա նաև բրիտանական CEDR որակավորման և ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորված դատական հաշտարար է: