Աննա Մարգարյանը գնումների և քաղաքաշինական ոլորտների ճանաչված մասնագետ է:

ՀԱՊ-ում տիկին Մարգարյանն անցել է փաստաբանի ողջ ուղին` կրտսեր աշխատակցից մինչև գործընկեր։ Նա ունի վստահորդների շահերի արդյունավետ ներկայացման զգալի փորձ գնումների ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության Բողոք Քննող Անձի վարչական վարույթներում, Երևանի քաղաքապետանում և վարչական դատարանում։

Ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան Գլաձորի համալսարանում` տիկին Մարգարյանը շարունակել է կրթությունը Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանում` ստանալով միջազգային գործարար իրավունքի վկայական:

Մինչ ՀԱՊ-ին միանալը, տիկին Մարգարյանն աշխատել է առևտրի, արդյունաբերության և բանկային ոլորտների առաջատար ընկերություններում, ինչպես նաև Անգլիայում՝ պայմանագրային իրավունքի ոլորտում

Աննա Մարգարյանը վարում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պատվերով իրականացվող «Սնանկության ոլորտի բարեփոխումների և ֆինանսական առողջացման ինստիտուտի բարելավման Հաշվետվություն» ծրագիրը։ Ի լրումն իր հիմնական մասնագիտացման, տիկին Մարգարյանն ունի նշանակալից փորձ առևտրային, հարկային և վարչական վեճերի, ԵԱՏՄ կանոնակարգերի, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում: