Վիկտոր Դումլերը հանդիսանում է Սանկտ — Պետերբուրգի փաստաբանական կոլեգիայի անդամ, ինչպես նաև Դումլեր և գործընկերներ փաստաբանական բյուրոյի կառավարող գործընկերը։ Նա ներկայացրել է վստահորդների շահերը առաջատար արբիտրաժային կենտրոններում, այդ թվում Ստոկհոլմի Առևտրի Պալատի Արբիտրաժային ինստիտուտում (SCC), Փարիզի Առևտրի Միջազգային Պալատի Արբիտրաժի Միջազգային Դատարանում (ICC), Լոնդոնի Միջազգային Արբիտրաժային Դատարանում (LCIA), ՌԴ Առևտրա-արդյունաբերական Պալատին կից Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում։

Վիկտորը ներկայացնում է վստահորդների շահերը նաև ՌԴ դատարաններում բարդ առևտրային վեճերով, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ու որոշումների ճանաչման և կատարման վարույթներով և արտաքին առևտրա-տնտեսական գործունեությունից բխող վեճերով։

Best Lawyers և Global Arbitration Review պարբերականները միջազգային առևտրային վեճերի լուծման առաջատար ռուսական փորձագետների շարքում նշում են Վիկտոր Դումլերի անունը։