ՀԱՊ-ն ունի նատուրալիզացիայի և միգրացիայի ոլորտում իրավական բազմակողմանի խորհրդատվության տրամադրման, աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու, կացության կարգավիճակ ստանալու և երկարաձգելու մեծ փորձ։

Մեր պրակտիկան ներառում է հանրային ծառայության համարանիշի և կացության կարգավիճակի ձեռքբերման ստանդարտ ընթացակարգերից մինչև քաղաքացիության ստանալու հետ կապված բարդ ներկայացուցչություններ:

Մենք մատուցում ենք համապարփակ ծառայություններ հետևյալ ոլորտներում՝

  • քաղաքացիության ձեռքբերում,
  • կացության կարգավիճակի ստացում և երկարաձգում
  • աշխատանքի թույլտվության ստացում
  • վարչական մարմիններում և դատարաններում ներկայացուցչություն (միգրացիայի հետ կապված ​​գործեր)։