
Մեր տարածաշրջանում հասարակությունը սկսում է գիտակցել, որ ոչ նյութական ակտիվները ունեն նույնչափ կարևորություն, որչափ նյութական ակտիվները: Այս ակտիվները կարևոր դերակատարություն ունեն ընկերությունների մրցակցային հաջողության ապահովման գործընթացում: Շատ ընկերություններ ունեն իրենց մտավոր սեփականության կառավարման անհրաժեշտություն: Այս ոլորտում առավել մեծ նշանակույթուն է տրվում մտավոր սեփականության պաշտպանության իրավական միջոցներին:
Մեր իրավաբանական գրասենյակը տրամադրում է մտավոր սեփականության պաշտպանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմակողմանի ծառայություններ.
- լիցենզային պայմանագրի և մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելու մասին պայմանագրի կազմում, դրա պայմանների շուրջ բանակցում
- ֆրանչայզինգային համաձայնագրեր, հեղինակային պայմանագրեր, ապրանքային նշան, ծրագրային ապահովում մշակելու վերաբերյալ պայմանագեր
- նոու-հաու և գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մասին պայմանագիր
- գաղտնիության մասին համաձայնագրերի և դրույթների մշակում
- մտավոր սեփականության օբյեկտների իրավաբանական աուդիտ, ներառյալ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով
- կազմակերպության վերակազմակերպման շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների փոխանցում
- ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում մտավոր սեփականության օբյեկտների հանդեպ իրավունքների օգտագործում
- մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների մաքսային ձևակերպան հետ կապված խորհրդատվություն
- գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրման, ինչպես նաև ապրանքային նշանների գրանցման և դրանց պաշտպանության հետ կապված ծառայություններ
- ՏՏ օբյեկտների պաշտպանության հետ կապված դիստրիբյուտորական, ծառայությունների մատուցման, գործակալության և այլ պայմանագրերի դրույթների կազմում և ուսումնասիրություն
- գովազդի, այդ թվում ինտերնետային գովազդի ոլորտը կարգավորող օրենդրության վերաբերյալ խորհրդատվություն