
Մեր մասնագետներն ունեն եզակի փորձ Հայաստանում արտասահմանյան ներդրողներին իրավաբանական աջակցության տրամադրման գործում: Հիմնադրման պահից ի վեր մեր գործունեության հիմնական ուղղությունը հանդիսացել է հենց արտասահմանյան ներդրողներին իրավաբանական աջակցության տրամադրումը: Մենք աջակցում ենք խոշոր միջազգային ներդրողներին բարդ ներդրումային ծրագրերի մշակման և իրագործման ոլորտում, սկսած հիմնադրումից մինչև ամենօրյա իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:
Մեր ծառայությունները ներառում են.
- Մարզի /համայնքի ընտրություն
- Գտնվելու վայրի ընտրություն
- Տարածքային/տեղական ինքնակառավարման մարմինների հետ բանակցությունների վարում
- Կորպորատիվ /Միաձուլման և միացման հարցեր
- Գտնվելու վայրի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում
- Շինարարական պայմանագրեր
- Կառուցված շինությունների նկատմամբ իրավունքների գրանցում
- Սարքավորումների ներկրում և տեղադրում
- Հետներդրումային և ամենօրյա գործառնական աջակցություն