Խորհրդատվություն է տրամադրվում Հայաստանյան և միջազգային առևտրային  իրավունքի վերաբերյալ, ներառյալ՝ տարբեր առևտրային պայմանագրերի կազմում, ինչպիսիք են մատակարարման, աոուվաճառքի, լիցենզավորման, գործակալության և էլեկտրոնային առևտրի պայմանագրեր:

Մեր փորձը ներառում է.

  • Միջազգային ապրանքների մատակարարումը (դիստրիբյուտորական ցանցերի ձևավորում և զարգացում, դիստրիբուցիայի պայմանագրերի կազմում)
  • Միջազգային առուվաճառք (ներկրման և արտահանման գործարքներ)
  • Գործակալության, համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) և մարկետինգի պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների վարում և իրավական խորհրդատվության տրամադրում
  • Լոգիստիկա (ֆրախտի պայմանագրեր, պահեստային պահատվության պայմանագրեր, միջազգային փոխադրման պայմանագրեր)
  • Ապահովագրում և վերաապահովագրում
  • Կոնցեսիոն պայմանագրերի աութսորսինգ
  • Պարտքի թարմացում (վերանայում, վարկային և իրավական ռիսկերի նվազեցում, գրավ)
  • Ֆինանսական վարձակալության  (լիզինգի) պայմանագրեր (կազմում, կնքում, փոփոխում կամ դադարեցում)
  • Լիցենզավորում/սերտիֆիկացիա
  • Ներքին քաղաքականություն, ներառյալ փողերի լվացման արգելք և հակակոռուպցիոն կաննոներ
  • Վճարումներ բջջային փոխանցումների միջոցով
  • Էլեկտրոնային առևտուր (online վաճառք, էլեկտրոնային վճարման համակարգեր)