
Մեր իրավաբանական գրասենյակը փորձառու է օտարերկրյա խոշոր ներդրողներին, միջազգային կորպորացիաներին և Հայաստանյան խոշոր գործատուներին խորհրդատվություն տրամադրելու և բոլոր աշխատանքային հարցերով ներկայացնելու գործում:
Խորհրդատվություն ենք տրամադրում վստահորդներին աշխատանքային իրավունքի ցանկացած հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ ամենօրյա ձեռնարկատիրական գործունեության ընթացքում:
Աշխատանքային փաստաթղթերի կազմման պատշաճ ընթացակարգի վերաբերյալ պոտենցիալ ռիսկերը հայտնաբերելու և նվազեցնելու համար, հաշվի առնելով վստահորդի ձեռնարկատիրական գործունեության ոլորտը, առաջարկություններ ենք տրամադրում աշխատանքային օրենսդրության դրույթների ամենաարդյունավետ կիրառման համար և ապահահովում ենք խոշոր համապարփակ ծրագրերի աջակցություն:
Սերտորեն աշխատում ենք մեր իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների կադրերի բաժինների հետ: Աշխատանքային իրավունքի խնդիրները հատվում են մտավոր սեփականության պաշտպանության, գաղտնի տեղեկատվության, ընկերության պաշտոնյանրի պատասխանատվության և այլ ոլորտների հետ:
Մեր ծառայությունները
- Ամենօրյա խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն
- Միաձուլման և ձեռքբերմանգործարքների աշխատանքային և կենսաթոշակային ասպեկտները
- Աշխատանքային փաստաթղթերի կազման պատշաճ ընթացակարգ
- Բոլոր տեսակի պայմանագրերի և ներքին կանոնակարգերի մշակում
- Աշխատանքային հարաբերությունների վերակազմակերպում և հաստիքների կրճատումներ
- Աշխատավարձեր և հավելավճարներ
- Գլխավոր կառավարիչների աշխատանքի ընդունում (խորհրդատվություն, մեդիացիա և դատական պաշտպանություն)
- Լրացուցիչ խրախուսիչ ծրագրեր, բաժնետոմսերի ձեռքբերման տարբերակների մշակում
- Կորպորատիվ կենսաթոշակային պլաններ
- Աշխատանքային վեճերի լուծում դատական և արտադատական կարգով
- Պետական մարմինների կողմից աուդիտորական ստուգումներ իրականացնելու ժամանակ աջակցության ցուցաբերում, դատական պաշտպանություն
- Աութսորսինգ և աութսթաֆինգ
- Արհմիությունների հետ հարաբերություններ, կոլեկտիվ բանակցություններ
- Արդյունաբերական անվտանգություն
- Նյութական պատասխանատվություն, վնասների հատուցում
- Գաղտնի տեղեկատվության պաշտպանություն
- Աշխատանքային կոնֆլիկների քննություն (whistle-blowing)
- Անձնական տեղեկատվություն
- Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային հարցեր