«Օրենքի տառը» շարքի նոր հաղորդման թեման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծն է: Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ՔԴ նոր Օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, ինչպիսի՞ առաջնային ուղղություններ է որդեգրել ՀՀ ՔԴՕ նախագիծը, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել դատական ծանուցումների և ծանուցագրերի գլուխը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել դատական ծախսերին վերաբերող գլուխը: Այս հարցերին է պատասխանում փաստաբան, ի.գ.թ. Հայկ Հովհաննիսյանը «Օրենքի տառը» շարքի նոր հաղորդման ընթացքում:
«Օրենքի տառը» շարքի առաջին հաղորդման թեման ՀՀ Դատական նոր օրենսգրքի նախագիծն է: Փաստաբան Հայկ Հովհաննիսյանը պատասխանում է հարցին, թե ինչու է առաջացել նոր Դատական օրենսգրքի անհրաժեշտությունը, ինչպիսի երաշխիքներ են սահմանվում դատական իշխանության անկախության համար, ինչ է Բարձրագույն Դատական խորհուրդը, ի՞նչ հիմնական գործառույթներով է օժտված և վերջապես՝ ի՞նչ ակնկալի հասարակությունը Դատական Օրենսգրքի ընդունումից:

«Օրենքի տառը» շարքի նոր հաղորդման թեման «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքն է: Ի՞նչ է արբիտրաժը, որո՞նք են արբիտրաժի առավելությունները դատարանի համեմատ, արդյո՞ք արբիտրաժային վճիռները կարող են հարկադիր կատարվել Հայաստանում, ինչպե՞ս նպաստել Հայաստանում արբիտրաժի զարգացմանը: Այս հարցերին պատասխանում է փաստաբան, ի.գ.թ. Հայկ Հովհաննիսյանը:

«Օրենքի տառը» շարքի երրորդ հաղորդման թեման ՀՀ «Գնումների մասին» նոր օրենքն է: Ինչո՞վ էր պայմանավորված «Գնումների մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ինչպիսի՞ հիմնական փոփոխություններ է պարունակում նոր օրենքը, ի՞նչ է «Գնումների բողոքարկման» խորհուրդը ու ի՞նչ հիմնական լիազորություններով է օժտված: Եվ, վերջապես՝ ի՞նչ ակնկալել «Գնումների մասին» նոր օրենքից: Այս հարցերին պատասխանում է փաստաբան, ի.գ.թ. Հայկ Հովհաննիսյանը:

ՀՀ Փաստաբանների Պալատում այսօր հավաքվել էին դատադուլի և մամլո ասուլիսի` բողոքելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատական տուգանքի ներմուծման դեմ։ Նշված տուգանքը տեղ էր գտել ՀՀ դատական օրենսգրքի նախագծում, սակայն հետագայում հանվել էր և տեղափոխվել դատավարական օրենսգիրք։

Ինչպես դատական տուգանքը կփոխի ուժերի հարաբերակցությունը դատավոր – փաստաբան դատավարական հարաբերություններում, ինչ վտանգներ, մարտահրավերներ և հնարավորություններ է այն պարունակում։ Այս և այլ հարցերի շուրջ Yerevan.Today լրատվականն այսօր զրուցել է Հայկ Հովհաննիսյանի հետ։

Կյանքի իրավունքը վերականգնված է

ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է: Այս պատմությունը սկսվեց սոցիալապես ծանր պայմաններում ապրող փոքրիկ մի տղայի՝ Սմբատ Հարությունյանի մասին պատմող անկախ լրագրող Արման Սուլեյմանյանի ռեպորտաժից։ Սմբատն ուներ առողջական ծանր խնդիր՝ գանգոսկրի վնասվածք, որը կարող էր վատ ավարտ ունենալ՝ վիրահատություն չստանալու դեպքում։ Տղայի ընտանիքը չուներ վիրահատության համար անհրաժեշտ գումար։ Շատ անգամներ դիմելով տարբեր ատյանների՝ մերժվել էին ամենատարբեր պատճառաբանություններով։ […]
Continue Reading

Անչափահասի թոշակի վերականգնում

«Հովհաննիսյան և գործընկերները» շարունակում են ապացուցել, որ փաստաբանությունը սոցիալապես պատասխանատու մասնագիտություն է։ Փաստաբանական ծառայություններ մատուցելուց բացի, մեզանից յուրաքանչուրը պարտավոր է իր ժամանակն ու գիտելիքները ներդնել ամենատարբեր խնդիրների առջև կանգնած մեր հայրենակիցներին օգնելու գործում` սերմանելով հավատ դեպի իրավական պետություն և նպաստելով դրա կայացմանը։ Սմբաթ Հարությունյանի պատմությունը մեկն է այն հազարավոր պատմություններից, երբ պետությունը հրաժարվում է կատարել […]
Continue Reading